01/12/2025

«Աշոտ Ավագյանը ներկայացնում է Սիսիանը, Սյունիքը, Հայաստանը». Աղասի Հակոբջանյան

«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում «Հայաստանի Ազգային պատկերասրահի» Սիսիանի մասնաճյուղում ցուցադրվում էին Զախար Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները: Ժյուրին 3 լավագույն աշխատանքը մրցանակների արժանացրեց: Խրախուսական նվերներ հանձնվեցին բոլոր աշխատանքների հեղինակներին: Պատկերասրահում ցուցադրվում են նաեւ ՀՀ նախագահի մրցանակին արժանացած գեղանկարիչ Աշոտ Ավագյանի աշխատանքները:

«Չկա մի այնպիսի տարի, որ ծնունդով սիսիանցի արվեստագետ կամ մտավորական չարժանանա երկրի նախագահի մրցանակին: Մենք հպարտանում ենք մեր անվանի ու տաղանդաշատ հայրենակիցներով», - ասաց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:  Ըստ համայքի ղեկավարի այդ մրցանակը բոլորինս է եւ պետք է հպարտանալ դրանով: «Աշոտ Ավագյանը ճանաչված գեղանկարիչ լինելուց զատ նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմին, երկրի կայացման ու հզորացման գործընթացներին: Աշոտ Ավագյանը ներկայացնում է Սիսիանը, Սյունիքը, Հայաստանը», - նշեց համայնքի ղեկավարը: Ելույթ ունեցողները կարեւորեցին Աշոտ Ավագյանի ավանդը Սիսիանին նոր ճանաչում բերելու գործում:

Միջոցառման ընթացքում երաժշտական մասն ապահովեցին քաղաքի երաժշտական դպրոցի սաներն ու ուսուցիչները:

Այդ օրը իր հյուրընկալ դռները այցելուների առաջ բացել էր նաեւ Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը:

sisian.am
19.05.2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: