09/23/2020

ՀՀ ոստիկանապետը հերքում է Սյունիքի մարզպետի խոսքերի հավաստիությունը

ՀՀ ոստիկանապետը հերքում է Սյունիքի մարզպետի խոսքերի հավաստիությունը

Վահե Հակոբյան. «Իհարկե, ծեծկռտուք է եղել եւ դանակահարություն, այսինքն՝ քրեական էլեմենտներ կան, բնականաբար, դա ողջունելի չէ եւ չի ողջունվում ոչ մի կերպ», - Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը` ի պատասխան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս մարզպետը Գորիսում անպատժելիության մթնոլորտի արդյունքում տեղի ունեցած վերջին միջադեպին:

«Վերջին տարում Գորիսի հայտնի դեպքերից հետո որոշակի լարվածության եւ ուշադրության կենտրոնում էր քաղաքը, եւ մի քիչ ավելի գերուշադիր եք այդ ռեգիոնի նկատմամբ, բոլոր դեպքերում այն երեւույթները, որոնք քրեական էլեմենտներ են պարունակում իրենց մեջ, անթույլատրելի են, դա լինի իմ պարագայում, իմ եղբոր պարագայում, թե իմ հորեղբոր տղայի», - նշեց նա:

http://topnews.mediamall.am/
27 մայիսի 2014թ.


 

Վլադիմիր Գասպարյան. «Գորիսում Սուրիկ Խաչատրյանի հարազատները որեւէ մեկին չեն ծեծել»

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ոչ ծեծել, ոչ էլ առեւանգել է գորիսեցի երիտասարդ եղբայրներին, ինչպես այս մասին մի քանի օր է՝ գրում է մամուլը:

«Չկան ձերբակալվածներ, եւ չեմ ցանկանում կանխավ կարծիք հայտնել, բայց լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները` դանակահարություն, առեւանգում, ծեծ, իրականությանը չեն համապատասխանում: Մի քանի ուղղություններով ճշտվել է», - ասաց նա:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Էյներ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել՝ քրեական հանցակազմ պարունակող երեւույթներ չլինելու պատճառով:

http://www.tert.am/
28 մայիսի 2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: