01/12/2025

Հայաստանում փորձում են զարգացնել հեռահար բժշկությունը

Մայիսի 27-ին  Հայաստանի գիտաբժշկական գրադարանի դահլիճից Ռոստելեկոմի նոր՝ ՎԵԲ կոնֆերանսի համար նախատեսված «Տեսազանգ» ծառայության շնորհիվ կապ է հաստատվել Կապան քաղաքի գլխավոր բժիշկի հետ, ներկայացվել են գիտաբժշկական գրադարանի առցանց եւ տպագիր ռեսուրսներն ու քննարկվել են այս գործիքի միջոցով հետագա համագործակցության ձեւերը: Այս մասին տեղակացնում է Ռոստելեկոմ ընկերության մամուլի ծառայությունը:

Բացի կազմակերպիչներից միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանից, ինչպես նաեւ Հայաստանի գլխավոր նեյրովիրաբույժը, ով դասախոսություն կարդաց Կապանի գործընկերների համար:

Միջոցառումն անց էր կացվում «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հետ համատեղ եւ նպատակ ունի զարգացնելու համաշխարային լայն ճանաչում ստացած հեռահար բժշկության (Телемедицина), գաղափարը: Նախագիծը կրելու է շարունակական բնույթ եւ հետագայում առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, մասնավորապես բժիշկները եւ Երեւանից, եւ ՀՀ մարզերից, հնարավորություն կունենան կապ հաստատելու միմյանց հետ, մասնակցելու Գիտաբժշկական գրադարանի կողմից կազմակերպվելիք առցանց դասընթացներին ու գիտաժողովներին: Ամենակարեւոր ձեռքբերումներից կլինեն մշտական կապը, փորձի փոխանակումն ու շփումը արտասահմանյան մասնագետների հետ:

Մասնագետների ներգրավման, ինչպես նաեւ հայաստանյան բժիշկների միավորման մասին կհոգա «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ ռեսուրսներ տրամադրելով եւ ակտիվ աջակցելով բժիշկներին:

panorama.am
27.05.2014

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: