01/12/2025

«Համահայկական բնապահպանական Ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում կոչ է հնչեցրել

 

«Կոչ ենք անում մեր բոլոր մտահոգ հայրենակիցներին՝ հատկապես արտերկրի, սկսել տնտեսական այլընտրանքային անկախ ծրագրերի մշակում եւ իրականացում Հայաստանի գյուղական համայնքներում, որոնք չեն վնասի մեր հայրենի բնությանն ու կայուն եկամտի աղբյուր կդառնան դրանց համար։ Հիշե՜ք, որ հանքարդյունաբերությունն ընդամենը կարճատեւ շահույթի աղբյուր է որոշ մարդկանց համար, ինչի բացասական հետեւանքները փակում են տնտեսության բազմաթիվ այլ ճյուղերով զբաղվելու հնարավորությունները:

«Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը Սյունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչներին 42 փեթակ է տրամադրել մեղվապահությունը զարգացնելու եւ հանքարդյունաբերությանն այլընտրանք ստեղծելու համար»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: