01/12/2025

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության

Մայիսի 27-ին Ազգային ժողովում Բյուջե 2013-ի հաշվետվությունների ներկայացման ժամանակ  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը  տեղեկացրեց, որ հաշվետու տարում Արագածոտնի մարզին հատկացվել է 6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 96,82 տոկոս, Արարատի մարզին հատկացվել է 7 մլրդ 951 մլն դրամ, կատարողականը կազմել է 97,6 տոկոս: Արմավիրի մարզին հատկացվել է 8 մլրդ 834 մլն դրամ, արձանագրվել է 94,4 տոկոս կատարողական: Լոռու մարզին հատկացվել է 8,5 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98,3 տոկոս, Գեղարքունիքի մարզին հատկացվել է 9,2 մլրդ դրամ, արձանագրվել է 94,4 տոկոս կատարողական: Կոտայքի մարզին հատկացվել է 7,5 մլրդ դրամ ֆինանսական միջոցներն օգտագործվել են 97,68 տոկոսով: Շիրակի մարզին հատկացված 8,8 մլրդ դրամն օգտագործվել է 96,9 տոկոսով: Սյունիքի մարզին հատկացվել է 5,6 մլրդ դրամ, կատարողականն արձանագրվել է 97,17 տոկոս: Վայոց ձորի մարզին հատկացվել է 2,5 մլրդ դրամ, օգտագործվել է 98,5 տոկոսով: Տավուշի մարզին հատկացված 4,8 մլրդ դրամի դիմաց արձանագրվել է 97, 7 տոկոս կատարողական:

ըստ parliament.am-ի

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: