01/12/2025

Սահուն եւ ճիշտ շեշտադրությամբ կարդալու համար սիսիանցի աշակերտը կմեկնի Ֆրանսիա

Կարդալ սահուն, ճիշտ շեշտադրությամբ ու առոգանությամբ. այս էր պահանջվում ընթերցման օլիմպիադայի մասնակիցներից: Օլիմպիադային միայն 6-րդ դասարանի աշակերտներն են մասնակցում: Օլիմպիադայի հովանավորներն առաջին տեղը գրաված Սիսիանի N2 դպրոցի աշակերտ Հրաչ Խալաթյանին հեռուստացույց ու դեպի Ֆրանսիա 2 անձի համար ուղեւորության տոմս նվիրեցին: Մրցանակային մյուս 2 տեղը զբաղեցրած մասնակիցները պարգեւատրվեցին հեռախոսով ու այլ նվերներով: Մարզային փուլը հաղթահարած 6-րդ դասարանի 33 աշակերտ պատվոգիր ստացավ: Օլիմպիադան Հայաստանում անցկացվում էր 2-րդ անգամ:

26 մայիսի 2014թ.
armnewstv.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: