01/12/2025

Ազգային ժողովում շարունակվում է 2013թ. բյուջեի հաշվետվությունների ներկայացումը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ հաշվետու տարում 4609 փաստացի դիմում-բողոք է եղել: ՄԻ պաշտպանի խոսքով՝ թվում է՝ դիմումների թիվը նվազել է, բայց իրականում հակառակն է՝ դիմումների աճ է եղել, պարզապես քաղաքացիներն արդեն գիտակցում են, որ նմանատիպ դիմումները կարելի է միավորել, ուստի արդեն կոլեկտիվ դիմումներ են լինում: Հաշվետու տարում դիմումների իրական թիվը 6805 է: Դիմումատուները ավելի ակտիվ են եղել Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերում, ինչը Կարեն Անդրեասյանը պայմանավորեց նրանով, որ այս մարզերում ՄԻՊ աշխատակազմն ունի գրասենյակներ:

ըստ parliament.am-ի

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: