01/12/2025

«Մի՛ ծխիր…ես ուզում եմ ապրել». Մեղրին` մեկ ժամ առանց ծխախոտի

Մայիսի 31-ը ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրն էր:

«Մի՛ ծխիր, որ ապրես» դեռահասների առողջության դպրոցի նախաձեռնությամբ իրականացվեց «Մեղրին` մեկ ժամ առանց ծխախոտի» ակցիան: Առավոտյան վաճառասրահներում բաժանվեցին «Այսօր ժամը 12:00-13:00-ը մեզ մոտ ծխախոտ չի վաճառվում», իսկ անցորդներին եւ տարբեր կազմակերպությունների աշխատակիցներին` «Միացե՛ք մեր ակցիային եւ մի՛ ծխեք գոնե մեկ ժամ» թռուցիկներ:

Մեղրու հրապարակում տեղադրված էին 9 համայնքի դեռահասների կողմից պատրաստված ցուցապաստառները: Ակցիայի վերջում տեղի ունեցավ խորհրդանշական ֆլեշմոբ:

 

«Մի՛ ծխիր…ես ուզում եմ ապրել» ծրագիրն իրականացնում է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն`  ՀԵՀ-ի:

meghrinews.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: