01/11/2025

Ամենաէժան բնակարանները Դաստակերտում են

Ամենաէժան բնակարանները Դաստակերտում են

Ծաղկաձորում ստանդարտ բնակարանի գինը 44,5 հազար դոլար է, Դաստակերտում՝ 1,2 հազար

Ըստ  News.am-ի` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հերթական զեկույցն է հրապարակել  անշարժ գույքի շուկայի վերաբերյալ՝ ընթացիկ տարվա ապրիլի կտրվածքով: Թեեւ կադաստրային տվյալները շատերի մոտ կասկած են հարուցում, քաղաքների միջեւ գների հարաբերակցությունը, այնուամենայնիվ, որոշակիորեն արտացոլում է իրականությունը:

Ըստ հոդվածագրի` անշարժ գույքի շուկայի առումով մարզերի քաղաքները չեն կարող մրցել մայրաքաղաքի հետ:

Տարբերությունն ակնհայտ ցույց տալու համար կայքը  հաշվարկել է մարզերում բնակարանների շուկայական արժեքը Երեւանի համար ստանդարտ 63  քմ-ի համար:

Մարզերի 48 քաղաքից, որտեղ գների դիտարկում  է անցկացվել, միայն Ծաղկաձորում է (166 բնակարան) բնակարանն ավելի թանկ, քան Երեւանում:  Ամենացածր ցուցանիշը՝ 3%, խորհրդանշական Դաստակերտ «քաղաքինն» է, որտեղ միայն ութ բազմահարկ շենք կա՝ 84 բնակարանով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: