01/12/2025

Կապան-Ճակատեն հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ

Մայիսի 31-ին, ժամը 23.49-ին ահազանգ է ստացվել, որ Մ-17 միջպետական ավտոճանապարհին` Կապան-Ճակատեն հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ («ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը` մոտ 30 մետր), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 35ԼP302 պ/հ բեռնատարը (վարորդ Գ. Կ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը` մոտ 15-20 մետր, ինչից ուղեւոր Մ. Հ.-ն (ծնվ.1961թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Մ.Հ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ema.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: