01/12/2025

Շուրջ 1 տոննա թմրանյութի գործը կուղարկվի դատարան

Շուրջ 1 տոննա թմրանյութի փոխադրման գործը մեկ ամսվա ընթացքում կուղարկվի դատարան: Հանրային պաշտպան Արտակ Գարոյանը, ով Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուի փաստաբանն է, «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ պաշտպանական կողմն այժմ աշխատում է Ուգուրլուի մեղադրանքը վերաորակելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանն Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները  հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերել էին 927 կգ  հերոին տեսակի թմրամիջոց:  ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ (թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգություն): Բեռնատարի  վարորդ Վրաստանի քաղաքացի  Ավթանդիլ Մարտիաշվիլին կալանավորվել էր: Իսկ հունվարի 18-ին Երեւանում ձերբակալվել էր նաեւ Հայաստանի եւ Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպման մեջ մեղադրվող, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն: Նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության իրացնելու կամ պատրաստելու նպատակներով հոդվածներով:

Hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: