01/12/2025

Հարվածներ վիճաբանության ժամանակ

Հունիսի 5-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ այտոսկրի կոտրվածքով եւ դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդով իրենց մոտ է տեղափոխվել 1947 թ. ծնված Վազգեն Հ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Գորիսի Անկախության փողոցում, վիճաբանության ժամանակ, 1972 թ. ծնված Արամ Հ.-ն գլխով հարվածել է իր դեմքին, այնուհետեւ ձեռքերով հարվածել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Արամ Հ.-ն հրավիրվել է բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

police.am, 6 հունիսի 2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: