01/12/2025

Կարկուտը վնասել է նաեւ Սիսիանի շրջանի գյուղերին

Բռնակոթ գյուղի բնակիչ Հենրիկ Սաֆրազյանն ընտանիքի անդամների հետ տանն էր, երբ ուժեղ ձայն լսվեց: Հորդառատ անձրեւի հանդարտման հետ դուրս եկան ու նկատեցին՝ գոմի մոտ 8 մետր երկարությամբ պատը քանդվել է: Փլուզման ժամանակ գոմում միայն հավերն են եղել, դրանցից 5 թեւը սատկել է: Հիմա Սաֆրազյանները հարեւանների օգնությամբ քանդված պատի փոխարեն ցանկապատ են անցկացնում՝ գիշերը կովերն ու ոչխարները գիշատիչներից պաշտապանելու համար: Նախատեսում են նաեւ ցանկապատի ողջ երկանքով շներ կապել:

Օրվա երկրորդ կեսին տեղացած կարկուտը մրգից ու բանջարաբոստանային կուլտուրաներից զրկել է նաեւ Սիսիանի տարածաշրջանի ամենահամեղ միրգ-բանջարեղենով հարուստ Շամբ բնակավայրը: Հենց այստեղ էլ վաղ գարնանը վաղահաս պտաղտու ծառերը ցրտահարվել էին:

sisian.info, 8 Հունիսի 2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: