01/12/2025

Գոյություն ունի՞ նախագիծ Երեւանից դեպի Մեղրի ճանապարհահատվածը վերանորոգելու համար

Գոյություն ունի՞ նախագիծ Երեւանից դեպի Մեղրի ճանապարհահատվածը վերանորոգելու համար

Վարկային համաձայնագրի քննարկման ընթացքում տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այս պահին որքա՞ն գումար է ծախսվել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի վրա եւ ի՞նչ ունենք այդ գումարների ծախսման արդյունքում:

Ասիական զարգացման բանկի կողմից ՀՀ-ին արտոնյալ վարկ է տրվել,  եւ որեւէ պարտավճար նախատեսված չէ: Գիտենք՝ ուր ենք շարժվում, մեծ գիտելիքներ ունենք: Դեկտեմբերին կավարտենք Արտաշատ-Աշտարակ հատվածը, - ասաց փոխնախարարը:

Հրանտ Բագրատյանն էլ հարցրեց՝ վարկը թեստ անցե՞լ է, թե՞ ոչ:  Երկրորդ, ինչո՞ւ եք այս կարեւորագույն հարցը ներկայացնում որպես տրանսպորտի փոխնախարար: Ինչո՞ւ չկա էկոնոմիկայի կամ ֆինանսների նախարարության կամ Կենտրոնական բանկի ներկայացուցիչը: Երրորդ, գոյություն ունի՞ նախագիծ Երեւանից դեպի Մեղրի հատվածը վերանորոգելու համար: Եվ, եթե նման նախագիծ կա, ապա քանի՞ թունել է նախատեսված:

- Ճիշտ է` ֆինանսների նախարարությունն է ծրագրի ղեկավարը, բանակցողը, բայց համաձայն ՀՀ օրենսդրության, ես եմ ճանաչվել ներկայացուցիչ, - ասաց փոխնախարարը: - Սրանք արտոնյալ վարկեր են: 60 միլիոն վարկն է, 12 միլիոնի դրամաշնորհ է հատկացվում: Սա մեզ համար լավ պայման է: Այս պահին շինարարությունն ընթանում է մինչեւ Արտաշատ: Եվրասիական ներդրումային բանկի հետ քննարկվում է նոր վարկային համաձայնագրի կնքումը, որ դեպի հարավ շարժվենք: Նախատեսվում է կառուցել մինչեւ Գորիս դուրս գալու համար մեկ թունել՝ 4կմ երկարությամբ, ինչը 50 կմ-ով կկրճատի գործող ճանապարհը: Քաջարանի հատվածում կկառուցվի թունել, որի երկարությունը կլինի շուրջ 4.2 կմ:

asekose.am, 9 հունիս 2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: