01/12/2025

Կապանում տարիներ շարունակ չեն կարողանում գտնել կափարիչ գողացողներին

Կապան քաղաքի փողոցներում 26 բաց դիտահոր կա, որոնք մութն ընկնելուց հետո՝ լուսավորության բացակայության պայամաններում,  դառնում են վտանգավոր քաղաքի բնակիչների համար: Տարիներ շարունակ Կապանի բնակիչներն ապարդյուն պայքարում են բաց դիտահորերի դեմ, սակայն խնդիրը չի լուծվում, քանի որ նոր տեղադրված կափարիչները շատ արագ գողանում են եւ որպես մետաղի ջարդոն հանձնում մասնավոր ընկերություններին:

Կապանում NEWS.am-ի հարցումը ցույց է տվել, որ կապանցիները հույսը կտրել են քաղաքային իշխանություններից. դիտահորերը չընկնելու համար ապավինում են սեփական զգոնությանը: Չնայած դրան՝ մի քանի օր առաջ հերթական դեպքն է գրանցվել քաղաքում. երեկոյան քայլելիս բնակիչներից մեկն ընկել է բաց դիտահորը, ստացել ոտքի եւ կողոսկրերի կոտրվածքներ:

«Ես որ խանութից մի բան գողանամ, ինձ կկալանավորեն, կտանեն հետ չեն բերի, էդ ինչպե՞ս է, որ էդ դիտահորերի կափարիչները տանում են ու հաջողությամբ հանձնում», - NEWS.am-ին ասաց Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը, ով առաջարկում է կափարիչները փայտից դարձնել, որպեսզի չգողանան:

Բնակիչներից ոմանք էլ առաջարկում են կափարիչների վրա կողպեքներ տեղադրել եւ զարմանում են, թե ոստիականությանն ինչպես չի հաջողվում այսքան ժամանակ գտնել գողերին:

NEWS.am, 9 հունիսի 2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: