03/15/2026

Ակսել Բակունցը 115 տարեկան է

Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակի միջոցառումները նախապատրաստող հանձնաժողովը տեղեկացնում է, որ, համաձայն հաստատված ժամանակացույցի, հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն գրողի ծննդյան օրը՝ հունիսի 13-ին՝ ժամը 11:00-ին Գորիսում՝ Բակունցի կիսանդրու եւ ապա՝ թանգարանում գտնվող խաչքար-հուշաղբյուրի մոտ ծաղկեդրման եւ հարգանքի տուրքի արարողությունով: Նույն օրը՝ ժամը 11:30-ին, թանգարանում կկազմակերպվի գրական-երաժշտական ցերեկույթ՝ Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի, տուն-թանգարանի «Միրհավ» գրական խմբակի, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի, Ա.Սաթյանի անվան երաժշտական դպրոցի համատեղ ստեղծագործական ուժերով: Հոբելյանական միջոցառումը կեզրափակվի Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանական խմբի պատրաստած ներկայացումով:

Տարվա ընթացքում տուն-թանգարանում եւ քաղաքի այլ մշակութային ու կրթական օջախներում կկազմակեպվեն Բակունցյան ընթերցումներ, գիտաժողովներ, բաց դասեր, թեմատիկ ցուցահանդեսներ, գրական վիկտորինաներ ու շարադրությունների մրցույթներ՝ նվիրված մեծանուն գորիսեցու 115-ամյա հոբելյանին:

mirhav.blogspot.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: