01/12/2025

Սիսիանում կքննարկվեն ԱՊՀ երիտասարդության հիմնախնդիրները

Հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության 2014թ. երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում կմեկնարկի ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը:

Նիստի աշխատանքներին, բացի ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի անդամներից, կմասնակցեն նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անդամներ, Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ:

Խորհրդի նիստի օրակարգում ներառված է 14 հարց: Մասնավորապես քննարկվելու են ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ միջազգային երիտասարդական համագործակցության մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածի ռազմավարության իրագործման 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքները, երիտասարդության հիմնախնդիրների ուսումնասիրման նպատակով միասնական հետազոտական ցանցի ստեղծման հնարավորությունը, իրականացվելու է փորձի փոխանակում երիտասարդական քաղաքականության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մշակման, գյուղական երիտասարդության զբաղվածության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ներկայացվելու է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող երիտասարդական պետական քաղաքականությունը:

Նիստի մասնակիցները նաեւ Սյունիքի մարզի պատմամշակութային հուշարձաններին ծանոթանալու հնարավորություն կստանան:

Նիստի աշխատանքները կավարտվեն հունիսի 14-ին:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն
erit.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: