01/12/2025

Քարաբեկորները վնասել են դամբարանային կառույցները

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ  Սյունիքի մարզի  դատախազությունում Անգեղակոթի բնակիչ 1949թ. ծնված Գուրգեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքում գտնվող բազալտի հանքավայրի իրեն հատկացված տեղամասում կատարել է հանքի մակաբացման եւ արդյունահանման աշխատանքներ, որի ընթացքում չի իրականացրել համապատասխան հսկողություն,  եւ 2013թ. հոկտեմբերին քարաբեկորները գլորվել են նույն տեղում հաշվառված` պետության պահպանության տակ գտնվող հանրապետական նշանակության հուշարձան  «Պոլիգոն» հնավայրի պահպանական գոտի եւ վնասել թվով 3 դամբարանային կառույցների արտաքին ծավալային հատվածներ:

2014թ. հունիսի 3-ին դատավոր Ն. Օհանյանի նախագահությամբ կայացած դատական նիստում    դատարանը վճռել է Գուրգեն Պողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ որպես պատիժ նշանակել տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի` 250.000  ՀՀ դրամի չափով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: