01/12/2025

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին

Մեծարգո պարոն նախարար

«Սյունյաց երկիր» թերթի էլեկտրոնային տարբերակում ս.թ. մայիսի 27-ին հրապարակվել է հոդված` նախընտրական Գորիսի իրավիճակն արտացոլող: Այդ հոդվածում մեկ-երկու նախադասությամբ դատապարտվել է Գորիսի պետական համալսարանի տնօրեն Յուրի Սաֆարյանի պահվածքը:

Դրանից անմիջապես հետո Գորիսի պետհամալսարանում հորինվել են «Սյունյաց երկիր» թերթին, թերթի խմբագրին ու նրա ընտանիքի անդամներին վարկաբեկող, զրպարտող հոդվածներ ու տարածվել կեղծ ստորագրություններով:

Կեղծ ստորագրությամբ հոդվածներից երկուսը տապագրվել է «henaran.am» կայքում: Մենք հիմա, գործող օրենիքի սահմաններում, աշխատում ենք հոդվածի հեղինակին, կայքի հիմնադրին ու թողարկման պատասխանատուին հայտնաբերելու եւ դրանից բխող ու օրենքով սահմանված քայլեր ձեռնարկու համար:

Կեղծված ստորագրությամբ հոդվածներից մեկն էլ 2014թ. հունիսի 5-ին տպագրվել է «ararum.am» անվամբ կայքում` Վիգեն Վանյան ստորագրությամբ:

Փորձել ենք գտնել հեղինակին` չենք կարողացել: Փորձել ենք գտնել այդ կայքի հիմնադրին եւ թողարկման պատասխանատուին, դարձյալ չենք գտել. կայքը որեւէ տեղեկություն չի պարունակում ո՛չ գտնվելու վայրի, ո՛չ հիմնադրի ու ո՛չ էլ թողարկման պատասխանատուի մասին:

Խնդրում ենք Ձեր օգնությունը` գտնելու «ararum.am» կայքի գտնվելու վայրը, հիմնադրին ու թողարկման պատասխանատուին` նրանց միջոցով` նշված վայրահաչության հեղինակ, ծպտյալ Վիգեն Վանյանին` ծագած խնդիրը դատական կարգով պարզաբանելու համար: Մի՞թե որեւէ ձեւով արտացոլված չէ այդ կայքի գոյությունը, մի՞թե որեւէ ձեւով չի վերահսկվում այդ կայքը, մի՞թե հնարավոր չէ գտնել այդ լրատվամիջոցի հիմնադրին ու թողարկման պատասխանատուին:

Հարգանքով` Սամվել Ալեքսանյան
«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: