01/12/2025

Հանրային լսումներ Գորիսում

Հանրային լսումներ Գորիսում

Ըստ Գորիսի քաղաքապետարանի պաշտոնական կայքի, հունիսի 18-ին քաղաքապետարանում տեղի կունենան հանրային լսումներ Հրազդան ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ մասնավոր եւ համայնքային հողերի օտարման արդյունքում ազդակիր անձանց եւ լայն հանրության համար: Օրակարգում ընդգրկված է տեղեկատվություն ծրագրի նպատակների, շահառուների, իրականացման ընթացակարգի մասին, ինչպես նաեւ կքննարկվեն ծրագրի շրջանակում վերաբնակեցման հիմնական խնդիրների, վերաբնակեցման գործողությունների պլանի իրականացման ընթացակարգի, հիմնական իրավական փաստաթղթերի, փոխհատուցման ենթակա իրավունքների, փոխհատուցման հիմնական սկզբունքների, հողի, կառույցների, գյուղատնտեսական մշակաբույսերի, ծառերի եւ այլնի գնահատման մեթոդաբանության հարցերը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: