01/13/2025

«168 ժամ». Որոտանի հէկերը մինչեւ վերջ չե՞ն վաճառվել

 

«Ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ձեռք բերեց 180 մլն դոլարով, որից 110 մլն դոլարը պարտավորվել է փոխանցել ընկերության հաշվին, իսկ 70 մլն դոլարով առաջիկա 6 տարվա ընթացքում պետք է արդիականացվեն ու վերանորոգվեն համալիրի 3 հէկերը: Սակայն, «168 ժամի» տեղեկություններով, մինչ այժմ գումարը չի փոխանցվել, նաեւ «Քոնթուր գլոբալը» ՀԾԿՀ չի ներկայացրել կապիտալ ներդրումների եւ ծախսերի ծրագիրը:

Այս հարցերի մասին, ինչպես նաեւ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվող լուրերը, թե ամերիկյան կողմը դժգոհություն ունի պայմանագրի պայմաններից եւ ցանկանում է վերանայել դրանք, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին ուղղված մեր հարցմանն ընդամենը պատասխանեցին, որ «Որոտանի հէկերի համալիրի» գույքի վաճառքի պայմանագիրը կնքված է: «Ներկայումս բանակցություններ են ընթանում տեխնիկական հարցերի շուրջ, որից հետո պետք է ստորագրվի գործարքի փակման ակտը, այնուհետեւ կիրականացվեն վճարումները եւ մյուս գործընթացները», - նշել են նախարարությունից:

Ի դեպ, «Որոտանի հէկերի համալիր» ՓԲ ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2029 թ. հունիսի 18-ը: Այս մասին որոշում առաջիկա հունիսի 18-ի նիստում կընդունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը», - գրում է «168 ժամ» թերթը։

maxinfo.am
17.06.2014

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: