01/13/2025

Քաղաքացիների ընդունելություն քաղաքապետարանում

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարվեց հունիսի 17-ին, որին մասնակցեց 26 քաղաքացի, չնայած նախապես հերթագրվել էր 56 հոգի:

Ընդունելությանը չներկայացած քաղաքացիների մի մասի խնդիրները լինելով հրատապ, քաղաքապետը նրանց հետ հանդիպել էր մինչ ընդունելությունը: Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այս անգամ եւս կապանցիների ճնշող մեծամասնությունը քաղաքապետին դիմել է աշխատանքի տեղավորման հարցով: Նրանք հիմնականում 20-55 տարեկան, միջին մասնագիտական կրթություն ունեցող կանայք են, ովքեր ցանկություն ունեն աշխատելու քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներում` մանկապարտեզներում, երաժշտական, գեղարվեստի ու արվեստի դպրոցներում: Չնայած նրանք պատրաստակամություն էին հայտնում ցանկացած աշխատանք կատարելու, սակայն մեծ մասը հրաժարվեց հրուշակեղենի արտադրությունում ու կոմունալ ծառայությունում առաջարկվող աշխատանքից: Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմողների զգալի մասը գրանցվեց կադրերի ռեզերվում: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիների մի մասն էլ քաղաքապետին դիմել է բուժում ստանալու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար: Քաղաքացիներից ոմանք էլ դիմել էին քաղաքաշինական հարցերով` բազմաբնակարան տանիքների նորոգման, պատշգամբների կառուցման եւ այլ խնդիրներով: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի մի մասին տեղում տրվեց լուծում, մյուս մասն էլ լուծում կստանա բարձրացված խնդրի մանրամասն ուսումնասիրությունից հետո:

kapan.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: