01/13/2025

Փլուզում Կապան-Ծավ-Մեղրի եւ Մ-17-ից դեպի Մեղրի տանող ճանապարհահատվածներում

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին` ժամը  17.30-ի սահմաններում, միջպետական Մ-17 Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի 49-րդ կիլոմետրում հորդառատ անձրեւների հետեւանքով տեղի է ունեցել փլուզում: Փլուզման հետեւանքով  փակվել էր ճանապարհի շուրջ 20մ-ը՝մինչեւ երթեւեկելի գոտու առանցքը:

Մեղրու  ճանշինի աշխատակիցներն օպերատիվ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում կարճ ժամանակ անց ճանապարհը երկկողմանի բացվել է:

Հորդառատ անձրեւից հեղեղվել է նաեւ Մ-17 միջպետական ճանապարհից դեպի Մեղրի տանող  հանրապետական նշանակության 4կմ երկարությամբ ճանապարհահատվածը:

Հեղեղը ողողել էր ճանապարհի կողնակները, լցրել կողային առուները, առանձին հատվածներում բերվածքները փակել էին ճանապարհը: Մեղրու ճանապարհաշինարարները  վթարված այս ճանապարհահատվածներում եւս կատարել են վերականգնողական աշխատանքներ: Այս ճանապարհը եւս երթեւեկելի է:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: