01/11/2025

Մամլո հաղորդագրություն

Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 16-ին Գորիսի քաղաքապետարանի փոքր դահլիճում տեղի ունեցավ ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հանդիպումը Սյունիքի մարզի մի շարք լրատվամիջոցների խմբագիրների հետ: Հանդիպման ընթացքում մեկնարկեց ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի (Եվրամիության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում)՝ Հարավային Կովկասում  ժուռնալիստների միությունների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիրը:
Ծրագրի համակարգող Ադրիեն Քուլին եւ Մեծ Բրիտանիայի ժուռնալիստների միության գործադիր անդամ, փորձագետ Արջումանդ Վաջիդը ներկայացրին ծրագիրը, որն ուղղված է աջակցելու, հզորացնելու եւ արդիականացնելու միությունը, եւ օգնելու Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ հիմնելու լրագրողական արհմիություն, բարելավելու լրագրողների աշխատանքային պայմանները, պաշտպանելու նրանց իրավունքները, ինչպես նաեւ զարգացնելու լրագրողական հմտությունները:
Համագումարին մասնակցում էր եւ ելույթ ունեցավ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը, «Զանգեզուր» թերթի խմբագիր Գրետա Գրիգորյամը, «Լաստ» հեռուստաընկերության տնօրեն Ալվարդ Մեսրոպյանը եւ մյուս ելույթ ունեցողներն իրենց նկատառումները հայտնեցին երեք տարվա համար նախատեսված ծրագրի վերաբերյալ եւ կարեւորեցին տեղական առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնեն ծրագրի հեղինակները:

Սեփ.լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: