01/11/2025

Բաց նամակ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին

Բաց նամակ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին

Հարգելի՛ պարոն նախարար

Մեկուկես ամիս է՝ Մեղրու նոտարական գրասենյակը չի գործում, քանի որ նոտար Վիլիկ Պողոսյանը կենսաթոշակի է անցել: Մեղրեցին նոտարական գործարք իրականացնելու համար ստիպված պետք է մեկնի Կապանի նոտարական գրասենյակ (որի նոտարն այս ժամանակահատվածում արձակուրդում էր) կամ էլ Սիսիանի, Գորիսի նոտարական գրասենյակներ: Արդեն մի քանի անգամ համապատասխան մարմիններին դիմել ենք, սակայն այդ հարցին որեւէ լուծում չի տրվել: Այս բարձիթողի վիճակը ոչ միայն քաղաքացիներին է անհարմարություններ պատճառում, այլեւ կասկածի տակ է դնում ՀՀ արդարադատության նախարարության ողջամիտ գործունեությունը:

Մինչեւ ե՞րբ պիտի Մեղրին մնա առանց նոտարի եւ գործարք կատարելու  համար հարկադրաբար մեկնի մարզի այլ քաղաքների նոտարական գրասենյակներ:

Ակնկալում ենք, որ հնարավորինս կարճ ժամանակամիջոցում այդ հարցին կտրվի համապատասխան լուծում:

Մկրտիչ Մկրտչյան
Նռնաձորի գյուղապետ
16.09.2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: