01/11/2025

Հանձնվեց շահագործման

Հանձնվեց շահագործման

ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով «Մեղրու ճանապարհների շահագործում եւ շինարարություն ձեռնարկություն» ՍՊ ընկերության շինարարները (տնօրեն՝ Ազատ Գասպարյան) Ագարակ քաղաքում կառուցել են ռազմական տեխնիկայի հավաքակայան: Կառույցի շինարարությունը տեւել է երեք տարի: Հոկտեմբերի 21-ին հավաքակայանը հանձնվեց շահագործման, որի համար Ագարակ էին այցելել ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ա.Մակարյանը, պաշտպանության նախարարության՝ կառույցն ընդունող հանձնաժողովի անդամներ:

Հոկտեմբերի 21-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական անձնակազմը նույնպես գտնվում էր հավաքակայանում: Եվ մեր դիտարկումները ցույց տվեցին, որ Մեղրու ճանապարհաշինարարները բացառիկ պատասխանատվությամբ են վերաբերվել ռազմավարական նշանակության այդ կառույցի պատրաստմանը: Ավելին՝ նոր կառույցը վերստին ապացուցեց ճշմարտությունը, որ Մեղրու ճանապարհաշինարարներն անգերազանցելի են ոչ միայն ճանապարհաշինության ու ճանապարհների պահպանության, այլեւ քաղաքացիական ու ռազմական օբյեկտների կառուցման գործում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: