01/11/2025

Նիկոլայ Ռիժկովը Տաթեւում

Նիկոլայ Ռիժկովը Տաթեւում

Հոկտեմբերի 31-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Տաթեւի վանական համալիրում ընդունեց Ռուսաստանի Դաշնության պետդումայի հետ համագործակցության հանձնաժողովի ինը հոգուց բաղկացած պատվիրակությանը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Մարզպետ Սուրեն Խաչատրյանը Նիկոլայ Ռիժկովին ողջունեց որպես հայ ժողովրդի լավագույն բարեկամի:

Լրագրողների հետ Ռիժկովը կիսեց իր տպավորությունները.

- Սա իմ հերթական այցն է Տաթեւ: Ես եղել եմ այստեղ 12 տարի առաջ, հանդիպել այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Խաչատրյանի հետ, հյուրընկալվել նրա տանը: Տաթեւում շատ բան է փոխվել. տպավորված եմ «Տաթեւեր»-ով, հզոր կառույց է, եզակի:

Պատվիրակության ներկայացուցիչներից էր նաեւ հայագետ, Բոշկորկստանի Հանրապետության պատգամավոր, հայոց պատմության չափածո եռահատորի հեղինակ Ռաֆայել Զինուրովը: Նա նշեց, որ Տաթեւն իր համար կարեւորվում է նաեւ Գարեգին Նժդեհի կողմից իրականացված հայրենանվեր գործունեությամբ` 1921թ. ապրիլի 26-ին Լեռնահայաստանի հռչակումով:

Հանդիպումն անցավ ջերմ եւ անմիջական մթնոլորտում, Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն հայտնեց մարզպետ Սուրեն Խաչատրյանին` ջերմ ընդունելության համար` Հայաստանի Հանրապետությանը մաղթելով նոր ձեռքբերումներ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

syunik.gov.am, 03.11.2014

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: