01/11/2025

Մամլո հաղորդագրություն

Մամլո  հաղորդագրություն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրինությունը իր խորին ցավակցությունն է հայտնում այսօր՝ նոյեմբերի 17-ին, կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում զոհված ընկերության 29-ամյա աշխատակից Արթուր Նահապետյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

«Խոսքերն անկարող են սփոփել Արթուրի հարազատների ու մերձավորների վիշտը: Արթուրի ողբերգական կորուստը նաեւ իմ անձնական կորուստն է, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» յուրաքանչյուր աշխատակցի վիշտն է: Մենք մեր անկեղծ զորակցություն ենք հայտնում Արթուրի ընտանիքին ու հարազատներին՝ ցանկանալով համբերություն և տոկունություն: Պատահարի առաջին պահից հանգուցյալի հարազատների ու մերձավորների կողքին  ենք եւ ամեն ինչ անում  ենք նրանց նեցուկ լինելու համար»-իր ցավակցական ուղերձում ասել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Նիլ Ստիվենսոնը:

Ընկերության տնօրինությունը, կիսելով Արթուրի գործընկերների ու հարազատների կորստի ցավը, հավաստիացնում է, որ դժբախտ պատահարի հանգամանքները մանրամասնորեն կուսումնասիրվեն և կկատարվեն համապատասխան եզրահանգումներ:

«ԶԱՆԳԵԶՈւՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: