01/13/2025

Ճշտվել է վնասի չափը

 

 

Նոյեմբերի 12-ին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հանդիպել է Բաղաբերդ թաղամասի թիվ 17 շենքի բնակիչների հետ (26 բնակարան): Հանդիպմանը ներկա էին նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության ներկայացուցիչներ: Քաղաքապետը ներկայացրեց ջրատարի վթարի հետեւանքով բնակարաններին եւ գույքին հասցված վնասի փոխհատուցման չափերը` ըստ հանձնաժողովի հաշվարկման: Ընդհանուր առմամբ գույքի վնասը կազմել է 25մլն 274 հազար դրամ, վերանորոգման աշխատանքները գնահատվել են 32մլն 260 հազար դրամ, ավտոմեքենաներին հասցված վնասը կազմել է 2մլն 200 հազար դրամ, իսկ լրացուցիչ ծախսերը` 910 հազար դրամ:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: