01/11/2025

Մեղրու ճանապարհաշինարարները հիշեցման կարիք չունեն

Մեղրու ճանապարհաշինարարները հիշեցման կարիք չունեն

ԱՐՁԱԳԱՆՔ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ս.թ. նոյեմբերի 22-ին տեղեկատվություն է տարածել առ այն, որ «Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին` 6-րդ ոլորանի մոտակայքում, ձյան պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ»:

«Մեղրու ճանապարհների շինարարության եւ շահագործման ձեռնարկություն» ՍՊ ընկերությունից այդ կապակցությամբ տեղեկացնում են, որ նոյեմբերի լույս 22-ի գիշերն ավտոմայրուղու այդ հատվածում տեղացած ձյունն ընդամենը 2սմ հաստություն ուներ, ինչը չէր կարող առանձնակի դժվարություններ առաջացնել երթեւեկության համար, եթե նույնիսկ մեկ մեքենա դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից:

ՍՊ ընկերությունից տեղեկացնում են նաեւ` Քաջարան-Մեղրի լեռնանցքի բարձունքում, որ 2535մ է, Մեղրու ճանապարհաշինարարները ձմռան տարեշրջանի առաջին իսկ օրերից իրականացնում են շուրջօրյա հերթապահություն: Եվ տեղումների դեպքում անմիջապես գործի է դրվում ձյուն մաքրող տեխնիկան ու ապահովվում լեռնանցքի ճանապարհի հուսալի անցանելիությունը:

Նոյեմբերի լույս 22-ի գիշերը հերթապահ ճանապարհաշինարարները կրկին գործի մեջ էին, ինչը բացառելի է դարձրել ճանապարհների անանցանելիությունը:

Այդ ամենը թույլ է տալիս ասել, որ Մեղրու ճանապարհաշինարարները գիտեն իրենց գործը, կարողանում են առանց հիշեցումների, բնակլիմայական ամենաբարդ իրավիճակներում անգամ, ապահովել Մ-2 ավտոմայրուղու` իրենց կողմից սպասարկվող հատվածի անցանելիությունը:

ՆՈւԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: