01/11/2025

Հայաստանն ու Իրանը վերանայում են Մեղրու հէկի շինարարության մասին պայմանագիրը

Հայաստանն ու Իրանը վերանայում են Մեղրու հէկի շինարարության մասին պայմանագիրը

«Մեղրու հէկի յուրաքանչյուր բլոկը կարտադրի 100 ՄԳվ հզորությամբ էլեկտրաէներգիա», - այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը:

Համաձայն հաղորդագրության` դեկտեմբերի 15-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը, անդրադառնալով Մեղրու հէկի կառուցման ընթացքին, մասնավորապես նշել է. «Մեղրու հէկի շինարարության մասին պայմանագիրը թարմացվել է, համաձայն որի` հաշվի առնելով Արաքս գետի էկոլոգիայի փոփոխումը` իրանական կողմը հայ գործընկերներին առաջարկել է, որպեսզի կառուցվելիք հէկի յուրաքանչյուր բլոկն արտադրի 100 ՄԳվ հզորությամբ էլեկտրաէներգիա»:

Հավելենք, որ ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանն օրերս տեղեկացրել էր, որ իրանական ընկերությունները շուտով կսկեն Մեղրու հէկի շինարարության աշխատանքները:

Հիշեցնենք, որ Մեղրու հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերին: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի համաձայն` մինչ պայմանագրի թարմացումն Արաքս գետի վրա կառուցելվելիք Մեղրու հէկը պետք է 130 ՄՎտ հզորությամբ տարեկան շուրջ 800 մլն Կվտժ էլեկտրաէներգիա արտադրեր:

panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: