01/11/2025

ՀԱՊԿ առաջնորդները կողմ են ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը

ՀԱՊԿ առաջնորդները կողմ են ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նշել են ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս մասին ասված է դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստի ավարտին ընդունված ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

«Մենք՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներս, նշում ենք նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերով այդ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների ուղղությամբ աշխատանքը շուտափույթ ավարտելու կարեւորությունը՝ Միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների հիմքով, որոնք մասնավորապես վերաբերում են ուժ կամ սպառնալիքներ չկիրառելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը եւ ազգերի ինքնորոշման իրավունքին», – ասված է հայտարարությունում:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: