01/11/2025

Խոսք Նոր տարվա և Սուրբ ծննդի առիթով

Խոսք Նոր տարվա և Սուրբ ծննդի առիթով

ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սյունիքի մարզպետ

Սիրելի՛ սյունեցիներ
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ ծննդի տոների կապակցությամբ, մաղթում եմ բարօրություն, առողջություն եւ երջանկություն, իսկ մեր հայրենիքին` խաղաղություն, բարեկեցություն, համամարդկային արժեքների վրա խարսխված առաջընթաց ու զարգացում:

Անառարկելի պատմական փաստ է, որ Սյունիքը եղել է, կա ու կմնա «հայոց արեւելից կողմաց» անառիկ ամրոցը, եւ նաեւ Սյունիքի հզորությամբ են պայմանավորված մեր երկրի պաշտպանունակությունն ու կայուն առաջընթացը: Մենք հաղթահարեցինք մեր պատմության ընթացքը կանխորոշող տարիներից եւս մեկը` 2014-ը, եւ վստահ եմ, որ Սյունիքը, թեւակոխելով 2015 թվական, կշարունակի զարգանալ, հզորանալ ու բարգավաճել:

Գալիք տարում Սյունիքում կիրականացնենք տասնյակ տնտեսական ու սոցիալական ծրագրեր, որոնք կնպաստեն մեր մարզի բնակչության ապահովության եւ բարեկեցության աճին:

Սիրելի՛ հայրենակիցներ, Ամանորն ավանդական ու ամենասիրված ընտանեկան տոնն է, որին սպասում ենք անհամբեր՝ ջերմությամբ, երազանքներով ու ակնկալիքներով: Ուստի մաղթում եմ, որ Նոր տարին սեր բերի բոլորիս ընտանիքներին, որ հետեւում մնան բոլոր դժվարություններն ու հոգսերը, անհաջողություններն ու ձախողումները:

Թո՛ղ 2015թ. սյունյաց յուրաքանչյուր օջախից ելնող ծուխն ավետի շենություն ու առատություն, իսկ տոնական սեղանների շուրջ տիրեն բարձր տրամադրությունն ու լավատեսությունը:
Թո՛ղ Նոր տարին խաղաղություն, արեւշատություն եւ բարիքների առատություն բերի հայոց ընտանիքներին ու մեր երկրին:

Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: