01/14/2025

Կամո Հովհաննիսյան

  Խոսք հրաժեշտի 

Երկրային կյանքին հրաժեշտ տվեց Կամո Սարգսի Հովհաննիսյանը: Ծնվել է 1938թ. հոկտեմբերի 4-ին Ղափան քաղաքում` ծառայողի ընտանիքում: 1955թ. ավարտել է ծննդավայրի N2 միջնակարգ դպրոցը, 1958 թվականին` Երեւանի լեռնամետալուրգիական տեխնիկումը, 1969 թվականին` Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1958-1965թթ. նախ աշխատել է Դոնբասի ածխահանքերում, հետո` Ղափանի պղնձահանքային կոմբինատի 5/6 հանքում եւ Զանգեզուրի քարհանքվարչությունում` տեղամասի պետ: 1968թ. նոյեմբերին ընտրվել է ՀԼԿԵՄ Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար, իսկ 1970 թվականին` Ղափանի շրջանային ժողդատարանի նախագահ: Մի տեւական շրջան` 1974թ. հոկտեմբերից մինչեւ 1996թ. մարտն աշխատել է Կապանի միջշրջանային դատախազ, այնուհետեւ` ՀՀ տրանսպորտային դատախազի ավագ օգնական, ՀՀ գլխավոր դատախազության բաժնի դատախազ, Երեւան քաղաքի Շենգավիթի շրջանի դատախազ: 1999թ. մայիսից մինչեւ 2005թ. հոկտեմբերն աշխատել է ՀՀ արդարադատության խորհրդի գլխավոր մասնագետ: 2007թ. հունիսից մինչեւ 2012թ. հունիսն աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու:

Ունի երեք զավակ, վեց թոռ:

Արժանացել է կառավարական պարգեւների:

Մի խումբ ընկերներ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: