01/14/2025

Գույժ

2005 թվականի հոկտեմբերից Կապանի եւ Քաջարանի հոգեւոր հովիվն էր Գալուստ վարդապետ Դարբինյանը: Պաշտոնավարել է Հայ առաքելական եկեղեցու մի քանի թեմում, եղել աշխարհի 72 երկրում, իր ասելով իր համար այլեւս ոչ մի նոր բան չկար այս լուսնի տակ: Մինչեւ մարզկենտրոն գալը մեկ տարի Մեղրու սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավորն էր: Մոտ տասը տարի արեւմտահայերենի առոգանությամբ նա Աստծո խոսքը հասցնում էր կապանցիներին, նաեւ մտահոգություն հայտնում, որ մարզկենտրոնում բավականին աղանդավորներ կան: Մի քանի ամիս առաջ հայր վարդապետը թողեց իր հոգեւոր ծառայությունը` հավանաբար առողջական խնդիրներից ելնելով, եւ մեկնեց Լիբանան, իր բնօրրանը՝ քրոջ մոտ:

Եվ բնական է, որ Ամանորի ու Սուրբ ծննդի կապակցությամբ նա պիտի շնորհավորանքներ ընդուներ Կապանի հավատացյալներից եւ ոչ միայն: Բայց հայր վարդապետի հեռախոսը համառորեն լռում էր: Եվ մենք ցավալիորեն տեղեկացանք, որ հոգեւոր հովիվը 2014թ. դեկտեմբերի 29-ին կնքել է մահկանացուն:

Լույս իջնի շիրմիդ, բարեպաշտ եւ աստվածաշնորհ Գալուստ վարդապետ Դարբինյան:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: