01/11/2025

Ինչո՞վ էին զբաղված Սյունիքը ներկայացնող պատգամավորները 2014թ.

Ինչո՞վ էին զբաղված Սյունիքը ներկայացնող պատգամավորները 2014թ.

«Սյունյաց երկիրն» առաջին անգամ չէ, որ նման հարցով դիմում է Սյունիքի մարզի մեծամասնական ընտրատարածքներից ԱԺ պատգամավոր դարձած անձանց:
Իհարկե, նման հարցումի կարիք չէր լինի, եթե իրենք` պատգամավորները, սեփական նախաձեռնությամբ ու բարեխղճորեն ժամանակ առ ժամանակ հաշվետվություն տային ընտրողներին, մարդկանց պատմեին, թե ինչով են զբաղված հանրապետության օրենսդիր մարմնում:

2012թ. մայիսի 6-ին Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր դարձած Հայկ Գրիգորյանը մեր նմանատիպ հարցումներին պատասխանելու ավանդույթ ունի: Եվ կարծում ենք` այս անգամ եւս կպատասխանի ընտրողներին հետաքրքրող այդ հարցին:

Ինչ վերաբերում է Արմեն Կարապետյանին… 2013թ. սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքից (ոչ մրցակցային ընտրության արդյունքում) պատգամավոր դարձած այդ պարոնը ոչ մի անգամ ընտրողներին չի պատմել, թե որքանով է կատարում իր նախընտրական խոստումները (այնքա՜ն շատ խոստումներ է տվել), թե ստացած աշխատավարձի դիմաց ինչ է անում ինքը: Իսկ ընտրողներն Արմենի հաշվետվությունը լսելու իրավունք ունեն:

Ինչեւէ, հարգելի՛ պատգամավորներ, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, խնդրում ենք ներկայացնել հաշվետվություն պատգամավորական մեկամյա գործունեության մասին:

Ձեր պատասխանը տասը օրվա ընթացքում չստանալու դեպքում կդիմենք ԱԺ նախագահի կամ ձեր ընտրությունը երաշխավորած կուսակցության նախագահի օգնությանը: Իսկ ձեր հաշվետվությունը… խոստանում ենք ներկայացնել ընթերցողին` առանց որեւէ միջամտության:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: