01/11/2025

Ի՞նչ պատիժ է նշանակվել Գորիսի նախկին քաղաքապետին

Ի՞նչ պատիժ է նշանակվել Գորիսի նախկին քաղաքապետին

Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի դեմ հարուցված գործով դատաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Դատարանը որոշել է Նելսոն Ոսկանյանին մեղավոր ճանաչել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասով (երկրորդ դրվագով) եւ նշանակել պատիժ 300 հազար դրամ տուգանք, ինչպես նաեւ մեղավոր ճանաչել ՔՕ-ի 310 հոդվածով` նշանակելով պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 4 տարի ժամկետով զրկելը: Նելսոն Ոսկանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատարանը նրա նկատմամբ կիրառել է համաներում եւ ազատել պատիժը կրելուց:

Այսպիսով, հանցանքների համակցությամբ` ՔՕ-ի 308-ի 1-ին մասով (երկրորդ դրվագով) եւ ՔՕ-ի 310-րդ հոդվածով նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով` որոշվել է վերջնական պատիժ նշանակել որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը 4 տարի ժամկետով եւ տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 ՀՀ դրամի չափով:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Նելսոն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը եւ անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինքն իրեն նվիրատվության պայմանագրով անհատույց օտարել է 900 քմ հողամասը` համայնքի օրինական շահերին պատճառելով էական` 729.000 ՀՀ դրամ վնաս: Նախկին քաղաքապետի դեմ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, չի փոխվել: Գործի դատավարությունն անցկացվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

27 հունվարի 2015թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: