01/15/2025

Հանրային քննարկում «Օրհուս» կենտրոնում

Հանրային քննարկում «Օրհուս» կենտրոնում

Հունվարի 27-ին Կապանի «Օրհուս» կենտրոնում «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ն հասարակական կազմակերպությունների, ազդակիր գյուղական համայնքների ղեկավարների, պետական մարմինների ներկայացուցիչների հետ անցկացրեց հանրային քննարկում՝ ներկայացնելու Սյունիքում նավթի եւ գազի պաշարների հետախուզական աշխատանքներ նախատեսող իրենց նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության խնդիրները:

Նախագիծը ներկայացրին եւ մասնակիցների հարցերին պատասխանեցին ընկերության ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը, երկրաֆիզիկ Գեորգի Ասլանյանը, ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Զարուհի Զուռնալյանը: Տվյալ ՍՊԸ-ն Հայաստանում նավթ եւ գազ է որոնում Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում: Մեր մարզում առաջիկա երկու տարում մի շարք գյուղական համայնքներում կիրականացվեն միայն երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ, կկազմվեն երկրաբանաֆիզիկական քարտեզներ. այս փուլում ընդամենը կուսումնասիրվեն տեղանքից հավաքված ապարները, հորատումներ չեն նախատեսվում:

Առաջին փուլի արդյունքների վերլուծությունից հետո միայն, եթե պաշարների հնարավոր առկայության նշաններ լինեն, ավելի խոր ուսումնասիրությունների՝ սեյսմիկ հետազոտությունների, հորատումների կարիք կառաջանա:

Քանի որ ներկայիս հետազոտությունները շրջակա միջավայրի վրա որեէ ազդեցություն չեն նախատեսում, ներկաները որոշեցին կողմ արտահայտվել նախագծին:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: