12/06/2025

Սյունիքում նշվեց Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակը

Սյունիքում նշվեց Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակը

Փետրվարի 25-ին Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ միջոցառումներ տեղի ունեցան Կապանում, Գորիսում եւ մարզի մի շարք այլ բնակավայրերում, կրթական հաստատություններում:

Հոբելյանի առթիվ Կապանի մշակույթի կենտրոնի եւ ակումբագրադարանային միավորման կազմակերպած գրական-երաժշտական համադրույթի միջոցով հյուրերը ծանոթացան Զորավարի գործունեությանը, նրա մասին նշանավոր մարդկանց կարծիքներին, նրան ձոնված բանաստեղծություններին, երգերին:

Գորիսում Զորավար Անդրանիկի հուշարձանին ծաղկեդրում կատարելուց հետո  ներկաներն անդրադարձան նրա գործունեությանը, իսկ «Միրհավ» ակումբը գրական հետաքրքիր ցերեկույթ պարգեւեց միջոցառման մասնակիցներին:

Սյունիքի հետ Զորավար Անդրանիկի առնչությունները հիմնականում վերաբերում են 1918-1919թթ.: Այդ մասին է նաեւ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպը, որի մի հատվածը ներկայացնում ենք ընթերցողին (էջ 4-5):

Զորավար Անդրանիկի նստավայրը Գորիս քաղաքն էր, որտեղ ժամանեց 1918թ. օգոստոսի 3-ին եւ հեռացավ 1919թ. մարտի 25-ին: Ահա ինչու Գորիսում ժամանակին հավերժացվեց Զորավարի հիշատակը, ինչի մասին իմանում ենք «Զանգեզուր» թերթի 1989թ. հուլիսի 6-ի համարից (էջ 2):

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: