01/12/2025

Կապանի քաղաքապետի ընդունելություն

Կապանի քաղաքապետի ընդունելություն

Փետրվարի 25-ին այս տարի առաջին անգամ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը քաղաքացիների ընդունելություն էր կազմակերպել: Նախապես հերթագրված 40 քաղաքացուց ներկայացել էր 32 հոգի՝ տարաբնույթ հարցերով: Մեծ մասամբ քաղաքացիները ֆինանսական աջակցության դիմում էին ներկայացրել՝ առողջական եւ կենցաղային որոշ խնդիրներ լուծելու համար: Համեմատաբար երիտասարդները քաղաքապետին դիմեցին աշխատանքի տեղավորվելու ակնկալիքով: Նրանց հաշվառեցին կադրերի ռեզերվում՝ համապատասխան աշխատատեղ ունենալու դեպքում տեղեկացնելու համար:

Գույքահարկի, վերելակի աշխատանքի եւ մի շարք այլ հարցերով նույնպես դիմողներ կային: Քաղաքացիների հարցերի մի մասին տեղում լուծում տրվեց, իսկ ընդունելությանը ներկա քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները որոշ հարցերի էությանը ծանոթանալու համար հանձնարարականներ ստացան:

Դրամական օժանդակության որոշ դիմումների ընթացք տալու համար քաղաքապետարանի սոցիալական հանձնաժողովը համապատասխան քննարկում կանցկացնի:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: