01/12/2025

Անգլերենի ուսուցման դասասենյակ` Մեղրիում

Անգլերենի ուսուցման դասասենյակ` Մեղրիում

Մեկ տարի առաջ ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանը Մեղրիում գտնվելու ժամանակ այցելեց նաեւ քաղաքի N2 դպրոց, որտեղ դեսպանատան աջակցությամբ անվճար հիմունքներով կազմակերպվում էր տարբեր տարիքային խմբերում անգլերենի ուսուցում: Ընդունելության ժամանակ դեսպանին հիացրել էր դպրոցի աշակերտներից մեկի անգլերենով գեղեցիկ ողջույնը: Հիացմունքը հիմք հանդիսացավ, որ դեսպանատունը ժամանակակից սարքավորումներով, համակարգիչներով, գույքով կահավորեր անգլերենի ուսուցման դասասենյակը:

Դպրոցը դասասենյակի բացմանը նախապատրաստվել էր հավուր պատշաճի՝ ազգային կոլորիտի թատերականացված դրվագներով, երգով, պարով, հյուրասիրությամբ:

Արարողակարգը բացեց դպրոցի փոխտնօրեն Վարսիկ Սիմոնյանը, ապա ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանը, Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը, դպրոցի անգլերենի երիտասարդ ուսուցչուհի Լուսինե Թադեւոսյանը:

Դասասենյակի բացման ժապավենը կտրելու պատիվը տրվեց Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին եւ ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Դիլ Ժակլինին, ով գոհունակություն հայտնելու հետ մեկտեղ հավաստիացրեց հետագա համագործակցության մասին:

Միջոցառումն ավարտվեց դպրոցականների համերգային գեղեցիկ կատարումներով:

ՍԻՐՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: