01/11/2025

Մեծ հաղթանակին նվիրված էստաֆետը՝ Մեղրու սահմանապահ ջոկատում

Մեծ հաղթանակին նվիրված էստաֆետը՝ Մեղրու սահմանապահ ջոկատում

ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարության խորհրդով ԱՊՀ երկրների արտաքին սահմանների երկայնքով անցկացվում է միջազգային էստաֆետ նվիրված Մեծ հաղթանակի 70-ամյակին: Էստաֆետը մեկնարկել է փետրվարի 2-ին հերոս քաղաք Բրեստի ամրոցից: Ապրիլի 2-ին էստաֆետի խորհրդանիշերը դիմավորեցին մեր հանրապետությունում, իսկ ապրիլի 6-ին էստաֆետը հասավ Մեղրու սահմանապահ ջոկատ: Օրվա խորհրդին նվիրված հանրահավաք տեղի ունեցավ ջոկատի շարային հրապարակում: Ներկաներին շնորհավորելով նշանավոր օրվա առթիվ՝ սահմանապահ ջոկատի նորանշանակ հրամանատար, գնդապետ Անդրեյ Վենիամինովիչ Կորչանովն իր խոսքում մասնավորապես նշեց, որ սահմանապահ ուղեկալներն առաջինը կրծքով դեմ կանգնեցին ֆաշիստական հորդաների դեմ հանդիման՝ իրենց վրա վերցնելով գերմանական բանակի հուժկու հարվածները եւ Մեծ հայրենականի ռազմադաշտերում իրենց անունը պսակեցին անմար փառքով: Օրվան պատշաճող ելույթներ ունեցան ՀՀ սահմանապահ զորքերի վետերանական կազմակերպության նախագահ, պաշտոնաթող գնդապետ Գրիգորի Յավրումովը, սահմանապահ զորքերի վետերան Սերգեյ Հարությունյանը: Հանրահավաքից հետո ծաղկեպսակ դրվեց հաղթանակի հուշարձանի պատվանդանին, իսկ միջոցառումն ավարտվեց զորամասի սպաների եւ մարտիկների հանդիսավոր երթով:

Միջոցառման մասին ավելի հանգամանալից՝ «Սյունյաց երկրի» առաջիկա համարներից մեկում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: