01/11/2025

100 մետր երկայնքով եռագույն դրոշը` Կապանում

100 մետր երկայնքով եռագույն դրոշը` Կապանում

Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ աշխարհի ամենաերկար հայոց եռագույն դրոշն ապրիլի 16-ին ծածանվեց նաեւ մարզկենտրոնում: Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանի Տերունական աղոթքից եւ երիտասարդների օրհնության կարգից հետո մարզպետարանի բակում 100 երիտասարդ 100 վայրկյան տեւողությամբ ծածանեց 100 մետր երկայնքով եռագույնը` ի նշան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի:

«Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի (նախագահ` Սրապիոն Գեւորգյան) նախաձեռնությամբ կազմակերպված այս ֆլեշմոբ-ակցիայի շրջանակներում եռագույնը «շրջել» է աշխարհի տարբեր երկրների, Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքներով, ինչպես նաեւ Ստեփանակերտով` նպատակ ունենալով ողջ աշխարհի ուշադրությանը ներկայացնել Հայոց ցեղասպանության փաստը:
Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական կայքէջից, 100 մետրանոց եռագույնը «կուղեւորվի» նաեւ Արեւմտյան Հայաստան եւ կծածանվի Արարատի գագաթին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: