01/15/2025

Առջեւում հանրապետական փուլն է

Իմաստուն խաղի Կապանի N6 միջնակարգ դպրոցի հավաքականը (Ալեն Գեւորգյան` 4-րդ դասարան, Ամալյա Շահնազարյան` 5-րդ դասարան, Գոռ Գրիգորյան` 5-րդ դասարան, մարզիչ` Վռամ Թադեւոսյան) հաղթող է ճանաչվել ապրիլի 4-ին Գորիսի N3 դպրոցում կայացած Սյունիքի մարզի դպրոցականների շախմատի օլիմպիադայում:

Շվեյցարական մրցակարգով անցկացված մրցաշարում կապանցի պատանի շախմատիստների թիմը յոթ տուրում հավաքել է 11 միավոր, կես միավորով առաջ անցնելով իր մերձակա հետապնդողից: Կրթօջախի թիմը մարզի հիմնական դպրոցների թվում առաջինն է հռչակվել եւ Երեւանում հանդես գալու բաղձալի ուղեգիր նվաճել: Այժմ կրթօջախի շախմատիստներին ավելի քան լուրջ փորձություն է սպասվում` շախմատի դպրոցականների օլիմպիադայի հանրապետական փուլում, որում լուրջ արդյունքների հասնելու ակնկալիքով սպասում ենք նրանց հաղթական վերադարձին: Օլիմպիադայի մարզային փուլը կայանալու է մայրաքաղաքում մայիսի 2-ից 5-ը: Դպրոցական շախմատիստներին` «Սյունյաց երկրի» լավագույն բարեմաղթանքները:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: