01/22/2025

Փոխադարձ այցով

Ապրիլի 19-ին Իրանի Ջուլֆա քաղաք էին այցելել Ագարակ քաղաքի ըմբշամարտիկների հավաքականը (մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Յուրա Ավետիսյան) համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, քաղաքապետի տեղակալ Արմեն Սամվելյանը:

Ըմբշամարտի մրցմանը մասնակցեցին Ագարակի, Ջուլֆայի եւ նահանգի կենտրոն Մարանդի պատանի ըմբշամարտիկները: Ինչպես «Սյունյաց երկրին» տեղեկացրեց մարզիչ Յուրա Ավետիսյանը` տարբեր քաշային կարգերում ագարակցի 10 ըմբիշ դարձել է հաղթող: Նման մրցումները պատանի ըմբիշների համար մրցափորձ ձեռք բերելու հնարավորություն են ընձեռում: Մարզչի փոխանցմամբ` ամռանն ագարակցի ըմբիշներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Բորժոմում: Իսկ նոյեմբերին նախատեսում են մրցման մեկնել Չեչնիա (Գրոզնի), Դաղստան եւ Կրասնոդար: Մարզիչն իր եւ սաների անունից երախտագիտություն հայտնեց Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, ում նախանձախնդրության եւ հովանավորության շնորհիվ Ագարակում ստեղծվել է ըմբշամարտիկների խումբ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: