01/15/2025

Որոտանի հէկերի համակարգը վաճառելու գործընթացն ավարտին է մոտենում

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Որոտանի հէկերի համակարգն ամերիկյան Contour Global ընկերությանը վաճառելու պայմանագրում մի շարք խմբագրական փոփոխություններ կատարելուն: «Վերանայված պայմանագիրը կարճ ժամկետներում կուղարկվի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին», – կառավարության ապրիլի 22-ին կայացած նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Որոտանի հէկերի համակարգը կազմված է երեք էլեկտրակայանից. Սպանդարյանի (76 ՄՎտ հզորությամբ), Շամբի (171 ՄՎտ) եւ Տաթեւի (157.2 ՄՎտ): Դրանց ընդհանուր հզորությունը կազմում է հանրապետությունում գեներացվող հզորության շուրջ 12%-ը:

Որոտանի հէկերի համակարգի 100%-անոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն է: 2013 թվականի նոյեմբերի 27-ին հայկական կողմը հավանության արժանացրեց «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը «Contour Global»-ին վաճառելու գործարքը, որը պատրաստակամություն է հայտնել 180 մլն դոլար ներդնել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: