01/11/2025

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բացահայտվել են ֆինանսական ապօրինի փոխանցումներ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բացահայտվել են ֆինանսական ապօրինի փոխանցումներ

ՀՀ ֆինանսների նախարարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2010-2014թթ. գործունեության ստուգման արդյունքում բացահայտվել են կոմբինատի նախկին ղեկավարության ենթակայության տակ գտնվող օֆշորային ընկերությունների հաշիվներին խոշոր ծավալի ապօրինի փոխանցումներ: Կոմբինատի հարկային ստուգման ընթացքում հաստատվել են չարաշահումների արդյունքում պետբյուջեին պակաս վճարված հարկերի փաստեր: Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ գործող օրենսդրության խախտումները լայնածավալ բնույթ են կրել, եւ խախտումները գրանցվել են ոչ միայն հարկային մասով, այլեւ՝ աշխատանքային, շրջակա միջավայրի, անվտանգության պահպանման օրենսդրության հետ կապված: Ինչպես հաղորդում է մեր աղբյուրը, ֆինանսների նախարարությունը հաստատակամ է՝ հետամուտ լինելու բացահայտված փաստերը մինչեւ վերջ ուսումնասիրելու եւ դրա հետեւանքով բյուջե չվճարված հարկերն ապահովելու նպատակով:

hraparak.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: