01/12/2025

Տեղական հանրաքվե

Տեղական հանրաքվե

Սյունիքի մարզի ութ գյուղի ընտրողների ճնշող մեծամասնությունը համաձայն է Շինուհայր կենտրոնով Տաթեւ համայնքի ստեղծմանը

Մայիսի 17-ին Գորիսի շրջանի Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի գյուղերում անցկացվեց տեղական հանրաքվե:

Հանրաքվեի էր դրված հետեւյալ հարցը՝ «Համաձա՞յն եք, որպեսզի Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները միավորվեն Տաթեւ համայնք անվամբ, Շինուհայր համայնքային կենտրոնով»:

Ութ գյուղի 4396 ընտրողից, ըստ նախնական տվյալների, հանրաքվեին մասնակցել է 2668 հոգի (60.7 տոկոս), որից 2513 հոգի (94.2 տոկոս) «այո» է պատասխանել հանրաքվեի դրված հարցին:

Շինուհայրում ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված 1766 հոգուց քվեարկությանը մասնակցել է 1098 ընտրող, որից 1079 հոգի «այո» է պատասխանել առաջադրված հարցին, 15 հոգի՝ «ոչ»:

Տաթեւում ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված 651 հոգուց քվեարկությանը մասնակցել է 418 ընտրող, որից 389 հոգի «այո» է պատասխանել առաջադրված հարցին, 21 հոգի՝ «ոչ»:

Հալիձորում ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված 443 հոգուց քվեարկությանը մասնակցել է 229 ընտրող, որից 173 հոգի «այո» է պատասխանել առաջադրված հարցին, 38 հոգի՝ «ոչ»:

Հարժիսում ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված 570 հոգուց քվեարկությանը մասնակցել է 334 ընտրող, որից 304 հոգի «այո» է պատասխանել առաջադրված հարցին, 30 հոգի՝ «ոչ»:

Սվարանցում ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված 224 հոգուց քվեարկությանը մասնակցել է 145 ընտրող, որից 140 հոգի «այո» է պատասխանել առաջադրված հարցին, 2 հոգի՝ «ոչ»:

Խոտում ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված 660 հոգուց քվեարկությանը մասնակցել է 380 ընտրող, որից 365 հոգի «այո» է պատասխանել առաջադրված հարցին, 12 հոգի՝ «ոչ»:

Տանձատափում ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված 64 հոգուց քվեարկությանը մասնակցել է 48 ընտրող, որից 47 հոգի «այո» է պատասխանել առաջադրված հարցին, անհամաձայնություն չի հայտնել ոչ ոք:

Քաշունիում ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված 18 հոգուց քվեարկությանը մասնակցել է 16 ընտրող, որից 16 հոգի «այո» է պատասխանել առաջադրված հարցին, անհամաձայնություն չի հայտնել ոչ ոք:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: