01/15/2025

Լեռնահանքային աշխատանքների կատարման ժամանակ մահացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության մեքենավարը. հարուցվել է քրեական գործ

Լեռնահանքային աշխատանքների կատարման ժամանակ մահացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության մեքենավարը. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային աշխատանքների կատարման ժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության մեքենավար Ժորա Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության պատասխանատու անձի կողմից լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտման հետեւանքով 2015թ հունիսի 6-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, նույն ընկերության լեռնային արտադրամասի բաց հանքի 1950 հորիզոնում տեղի է ունեցել քարաթափում, որի հետեւանքով էքսկավատորի մեքենավար Ժորա Հրանտիկի Ստեփանյանը մահացել է:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով (լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ):

Կատարվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: