01/12/2025

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մտահոգված է ցուցարարների նկատմամբ «ոչ իրավաչափ ուժի կիրառմամբ»

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մտահոգված է ցուցարարների նկատմամբ «ոչ իրավաչափ ուժի կիրառմամբ»

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

«Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոչ իրավաչափ ուժի կիրառումը, ինչպես նաեւ լրագրողների նկատմամբ գործադրված բռնությունները մտահոգիչ են: Կարեւոր է այս իրադարձությունների անաչառ հետաքննություն կատարել եւ անմիջապես ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին: Քաղաքացիական հասարակության եւ իշխանության միջեւ անկեղծ երկխոսությունը միակ ճանապարհն է խիստ եւ ժողովրդականություն չվայելող որոշումների հետեւանքները հաղթահարելու համար», - ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության գործող նախագահ Դիրք Լորենցի հայտարարության մեջ:

23.06.2015

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: